Կոնտե. Արդյոք կհեռանա՞մ ամռանը «Չելսիից»։ Հնարավոր է

 

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղորդել է, թե չի բացառում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալը։ Լրագրողները հարցրին իտալացի մասնագետին, թե հնարավո՞ր է, որ նա ամռանը հեռանա լոնդոնյան ակումբից։ «Ամեն ինչ հնարավոր է»,- կարճ պատասխանել է Կոնտեն, որի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե «Չելսիի» ղեկավարությունը սկսել է նոր գլխավոր մարզիչ փնտրել, հաշվի առնելով Կոնտեի հնարավոր տեղափոխությունը։

Daily Mail-ի տեղեկություններով լոնդոնցիների համար ավելի առաջնային են «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի թեկնածությունները։ Թեկնածուների թվում Կապույտները դիտարկում են նաև «Նապոլիից» Մաուրիցիո Սարրիի և «Ատլետիկոյից» Դիեգո Սիմեոնեի թեկնածությունները։ Ինչ վերաբերում է Կոնտեին, ապա Անգլիայում ենթադրում են, որ ամռանը իտալացին գուցե փոխարինի Ունաի Էմերիին ՊՍԺ-ում, կամ էլ Զինեդին Զիդանին՝ «Ռեալում»։