Էդեն Ազար. Փլեյ-օֆֆի վիճակահանությունը խնդիր չէ

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ հանդիպումից հետո շփվել է ակումբի մամուլի ծառայության հետ։

«Մենք գոլ խփելու բավական շանսեր ունեինք, բայց միակ խնդիրն այն էր, որ նրանց դարպասապահ Յան Օբլակը հրաշալի հանդես եկավ։ Մենք ավելի շատ գոլ պետք է խփեինք, հաղթեինք մենամարտում և խմբում դուրս գայինք 1-ին տեղ, բայց խաղացինք ոչ ոքի։ Լավ ոչ ոքի էր, որովհետև «Ատլետիկոն» շատ լավ հանդես եկավ։ Նրանք հրաշալի թիմ ունեն, այնպես որ՝ մենք շատ ուրախ ենք։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի փուլի վիճակահանությունը խնդիր չէ, մենք «Չելսին» ենք, մենք թոփ-թիմ ենք։ Մենք պատրաստ ենք ցանկացած թիմի հետ հանդիպել։ Մենք լավ գիտենք ՊՍԺ-ին ու «Բարսային», բայց մենք «Չելսին» ենք, այնպես որ՝ պետք է ամեն ինչի պատրաստ լինենք»,- ասել է բելգիացին։