Պոգբան վստահ է, որ ՄՅՈՒ-ն առանց իրեն էլ կարող է հաղթել դերբիում


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վստահ է, Կարմիր սատանաները կարող են առանց իրեն հաղթել հարևան «Մանչեսթեր Սիթիին»։ Պեպ Գվարդիոլայի թիմը կարող է 14 անընդմեջ հաղթանակով Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ սահմանել, եթե առաջիկա կիրակի 3 միավոր վաստակի «Օլդ Թրաֆորդում»։ Պոգբան վստահ է, որ «Յունայթեդը» կարող է իր բացակայությամբ էլ խանգարել հարևաններին։
«Ես 100 տոկոսով վստահ եմ թիմին։ Նույնիսկ եթե ես դաշտում չլինեմ ես տղաներին եռանդ կհաղորդեմ մինչև դաշտ դուրս գալը։ Երկրպագուները հրաշալի մթնոլորտ կապահովեն, իսկ մեզ բոլորիս մեծագույն խաղ կցուցադրվի։
Իհարկե ես հիասթափված եմ, որ ելույթ չեմ ունենա այդպիսի կարևոր խաղում, բայց ես հոգեբանորեն կսատարեմ թիմին։ Մեզ օդի պես անհրաժեշտ է հաղթել ու վաստակել 3 միավոր»,- ասել է Պոգբան Sky Sports-ին։