Չինական Սուպերլիգայի ակումբների պարտքերը 500 մլն եվրոյից ավելի են


Սուպերլիգայի մասնակիցների պարտքերի ընդհանուր գումարը գերազանցել է 500 մլն եվրոն,- հաղորդում է PwC խորհրդատվական ընկերությունը։
Վերջին մրցաշրջաններում չինական ակումբները ցնցել են տրանսֆերային շուկան այնպիսի խաղացողների ձեռքբերումներով, ինչպիսիք են Օսկարը, Հալկը, Կառլոս Տևեսը, Ալեքս Տեյշեյրան և Ռամիրեսը, ովքեր տեղափոխվել են այդ առաջնություն հսկայական գումարներով։
Հաշվետվության համաձայն չինական ակումբների շահույթը 900 մլն եվրոյից ավելի է, բայց դրա հետ միասին ծախսերը կազմել են 1,4 մլրդ եվրո։
Անցած մրցաշրջանում եկամտի հիմնական աղբյուրները եղել են հովանավորական համաձայնագրերը, որոնք ակումբներին ապահովել են շահույթի 64%-ը։ Եվս 14% ստացվել է հեռուստահեռարձակումներից, 11-ը՝ ֆուտբոլիստների վաճառքից, 6-ը՝ պետական նպաստներից, 3%-ը հանդիպման օրը տոմսերի վաճառքից ստացված շահույթից և 2%-ը՝ այլ աղբյուրներից։