Տիբո Կուրտուա. «Բարսելոնան» չէր ցանկանա խաղալ «Չելսիի» հետ

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան ասել է, թե թիմի առջև խնդիր է դրված որքան հնարավոր է առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում։ Դեկտեմբերի 6-ի գիշերը Կապույտները C խմբում 2-րդ տեղով դուրս եկան մրցաշարի փլեյ-օֆֆի փուլ։ 1-ին տեղում «Ռոման» է։
«Որոշ անգլիական թիմեր խմբերում զբաղեցրին 1-ին տեղերը, այնպես որ մենք կարող ենք խաղալ միայն «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Բեշիկթաշի»,- Կուրտուային է մեջբերում Goal-ը։- Բայց եթե հարցնեն «Բարսային», թե ուզու՞մ է «Չելսիի» հետ խաղալ, պատասխանը բացասական կլինի։ Մենք լավ թիմ ունենք։ Մենք մտադիր ենք որքան հնարավոր է առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։