«Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր է Մխիթարյանին փոխարինի Ժոաու Մարիուով

Բրիտանական լրատվամիջոցները հղում անելով իտալացի գործընկերների հրապարակումներին գրում են այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» ֆուտբոլիստ Ժոաու Մարիուի ծառայություններով: Ֆուտբոլիստին իր թիմի կազմում է ցանկանում տեսնել Ժոզե Մոուրինյոն:

Նշվում է, որ իտալական կողմը պատրաստ է բաց թողնել խաղացողին և պատրաստ են խաղացողներ փոխանակելու առաջարկ անել: Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է Խուան Մատային: Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբը պատրաստ է հրաժարվել իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններից, որի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը, միևնույն ժամանակ չբացառելով, որ խաղացողը կարող է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը «Յունայթեդի» հետ:

Անկախ ամեն ինչից հնարավոր գործարքը դեռ կարող է կայանալ, բայց Մատայի փոխարեն Իտալիա կարող է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին անգամ թիմի հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել անցած ամիս:

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նաև «Լացիոյի» ֆուտբոլիստ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով: