The Sun. Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերան փրկելու համար

16 ամիս առաջ Հենրիխ Մխիթարյանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին» և այժմ պայքարում է թիմում իր կարիերան փրկելու համար: 

Հենրիխը լավ սկսեց այս մրցաշրջանը, բայց վերջին շաբաթների ընթացքում երևում է, որ ֆուտբոլիստը հոգնածություն է զգում: 

Նախորդ մրցաշրջանի սկզբում Ժոզե Մոուրինյոն չէր խաղացնում Մխիթարյանին, վերջինիս անբավարար մարզավիճակի պատճառով: 

Հենրիխն ընդգրկված չի եղել «Նյուքասլի» դեմ վերջին խաղում «մարտավարական»  պատճառներով: 

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին աստղը տպավորեց «Յունայթեդի» մարզիչներին Մանչեսթեր ժամանելուց հետո, նվիրելով իր ազատ օրը ֆիզիկական վարժությունների կատարմանը: Մտահոգում է այն, որ ֆուտոլիստը դեռ չի կարողացել ընտելանալ Պրեմիեր Լիգայի պահանջներին: 

«Մխիթարյանը խնդիրներ ունի: Նա պայքարում է իր կարիերան փրկելու համար», – հայտնում են «Օլդ Թրաֆորդից»: «Ժոզեն և թիմը ըմբռնումով են մոտնեում այդ վիճակին: Վերջին շաբաթներում զգուցվում է, որ իր մոտ հոգնածություն կա»: 

«Միջազգային հանդիպումների անցկացման կապակցությամբ հայտարարված ընդմիջումից հետո իրեն կարող է նույնիսկ հանգիստ տրամադրվի»:

«Հենրիխը շատ աշխատեց, որ լավ մարզավիճակի հասնի, բայց, կարծես թե, անցած տարվա խնդիրները վերադառնում են»:

Մոուրինյոն կարող է նույնիսկ հանգիստ տրամադրել Հենրիխին, քանի որ Պոգբան և Ֆելաինին ապաքինվել են և պատրաստ են խաղալու: