Դիկ Ադվոկատ. «Հոլանդիայի հավաքականը պետք է գլխավորի Գուլիտը կամ Կումանը»

Հոլանդիայի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլի արդյունքներով դուրս մնաց պայքարից: Սպասվում է, որ մոտակա ժամանակահատվածում գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Ընդ որում 70-ամյա մասնագետը գտնում է, որ իր գործը պետք է շարունակի նրա ներկայիս օգնական Ռուդ Գուլիտը:

«Իրականությունն այն է, որ հիմա մեր հավաքականում քիչ են տաղանդները,- Ադվոկատին է մեջբերում Football-oranje-ը։- Մոռացեք 1974-ի, 1988-ի, 1998-ի և 2010-ի մասին։ Հիմա մենք պետք է հաշվարկ կատարենք ոչ թե աստղերի վրա, այլ լավ կարգավորված թիմային խաղի վրա։ Պետք է օրինակ վերցնել Իսլանդիայի հավաքականից։ Ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի հավակնություն, բայց լիակատար փոխըմբռնում, խելագար ինքնանվիրում և ավտոմատիզմի հասցված կարգավորված գործողություններ։ Արդյունքում՝ հաջողություններ։

Եթե ես լինեի որոշողը, ապա Ռուդ Գուլիտին կնշանակեի իմ փոխարեն։ Մենք շատ ենք սիրում քննադատել. երբեմն սևեռվելով մանրուքների վրա և չենք նկատում մարդու պրոֆեսիոնալ արժանիքները, ինչպես օրինակ՝ Գուլիտի պարագայում։ Եթե Ռուդը այնուամենայնիվ ինչ-որ մեկին ձեռնտու չէ, ապա կարելի է Ռոնալդ Կումանին նշանակել»։

Իր մարզչական կարիերայի ընթացքում Գուլիտն աշխատել է «Չելսիի», «Նյուքասլի», «Ֆեյենորդի», «Լոս Անջելես Գելեքսիի» և «Թերեքի» հետ, բայց կարողացել է միայն Անգլիայի գավաթը նվաճել 1997-ին։

Ռոնալդ Կումանը «Բարսելոնայում» որպես օգնական է աշխատել, ինչպես նաև եղել է «Վիտեսի», «Այաքսի» (2 չեմպիոնական տիտղոս, Հոլանդիայի Գավաթ և Սուպերգավաթ), «Բենֆիկայի» (Պորտուգալիայի սուպերգավաթ), ՊՍՎ-ի (Նիդեռլանդների առաջնություն), «Վալենսիայի» (Իսպանիայի գավաթ), АЗ-ի (Նիդեռլանդների սուպերգավաթ), «Ֆեյենորդի», «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչը։ Այս աշնանը նա ազատվեց «Էվերտոնի» գլխավոր մարզչի պաշտոնից։