Յուլիան Դրաքսլեր. «Ես ՊՍԺ-ից չեմ հեռանա»

չնայած «Բարսելոնայի», «Ռեալի», «Բավարիայի» և այլ եվրոպական գրանդների կողմից իր նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը «ՊՍԺ»-ի ու Գերմանիայի հավաքականի խաղացող Յուլիան Դրաքսլերը չի շտապում հեռանալ ՊՍԺ-ից։ Ճիշտ է, ֆրանսիական ակումբում չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակը:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ ոչ ձմռանը, ոչ էլ ամռանը,- հայտարարել է Դրաքսլերը Marca-ի հետ հարցազրույցում։- Ես հիացած եմ այն նպատակներով, որոնք դրված են ակումբի առջև, ուստի ոչ մի առաջարկություն ինձ չի գայթակղի։ Ես չեմ հեռանա ՊՍԺ-ից, չնայած եթե խոսենք հեռավոր ապագայի մասին, ապա առաջարկությունը Բունդեսլիգայից միշտ հետաքրքիր է»։

Դրաքսլերը «ՊՍԺ» է տեղափոխվել «Վոլֆսբուրգից» 2017-ի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում Յուլիանն անցկացրել 15 հանդիպում, դարձել 3 գոլի հեղինակ