«Միլանը» ձմռանը աղմկալի գնումներ չի կատարի

Անցած շաբաթ կայացավ «Միլանի» բաժնետերերի հերթական ժողովը, որի ընթացքում ամփոփվեցին միջանկյալ ֆինանսական արդյունքները։ Այսպես, հունվարի 1-ից մինչև հունիսի 30-նն ընկած ժամանակաշրջանում Ռոսոներիները 32,6 մլն եվրոյի կորուստ են ունեցել։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա նույն ժամանակաշրջանում ակումբի վնասները կազմել են ընդամենը 3,4 մլն եվրո։

Ժողովի ժամանակ «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտնել է, որ ձմռանն ակումբը փող կծախսի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։