«Արսենալը» պատրաստվում է նոր տրանսֆերային ռեկորդի

Գալիք ամռանն Ալեքսիս Սանչեսը և Մեսութ Օզիլը կարող են հեռանալ «Արսենալից» որպես ազատ գործակալներ, և այս դեպքում Արսեն Վենգերը պետք է նրանց արժանի փոխարինողներ գտնի։ Տարբերակներից մեկը «Լիոնի» ավագ Նաբիլ Ֆեկիրն է, որին Ջուլհակների նախագահ Ժան-Միշել Օլան անվանում է «իմ Մեսսին»։

Ֆեկիրի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբն ուզում է ստանալ 60 մլն ֆունտ, և եթե գործարքը կայանա, ապա «Արսենալը» կգերազանցի իր տրանսֆերային ռեկորդը, քանի որ Կանոնիրների նախկին ամենաթանկ ձեռքբերումը Ալեքսանդր Լակազետն է՝ 52 մլն ֆունտով։