Դե Բրույնեին չի հուզում, որ իրեն համեմատում են Ռոլալդուի և Մեսսիի հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտարարել է, որ իրեն չի հուզում, որ  իրեն համեմատում են  Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ։ Օրերս Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել էր, որ Դե Բրույնեն մակարդակով կարող է հավասարվել իսպանական Լա Լիգայի աստղերի հետ։ Խաղացողն ուշադրություն չի դարձնում այդ խոսքերին և առաջին տեղում է համարում թիմի շահերը։

«Եթե անկեղծ՝ դա ինձ չի հուզում։ Իրոք չի հուզում։ Մարդիկ հաճախ են խաղացողներին իրար հետ համեմատում։ Ի վերջո ես անհատական պարգև կշահեմ միայն այն դեպքում, եթե «Սիթիի» հետ հասնեմ հաջողության։

Ես ջանում եմ խաղալ այնպես, ինչպես խաղում եմ այս պահին, և ամեն րոպե կարելի է նկատել, որ մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք ցուցադրում։ Կարևոր է շարունակել նույն ոգով և առաջվա պես խաղալ այնպես, ինչպես ուզում ենք»,- Դե Բրույնեին է մեջբերում Daily Mail-ը։