Աբրամովիչը սպառնացել է պատժել երկրպագուներին հակասեմիտական արտահայտությունների համար

Կապույտները դիմել են երկրպագուներին։ «Լեսթերի» հետ խաղի ժամանակ (2-1), «Չելսիի» երկրպագուները բղավել են, թե Ալվարո Մորատան ատում է հրեաներին։ Արտահայտությունն ուղղված էր «Տոտենհեմին», որին նրանք անվանում են հրեական ակումբ։

«Արտահայտության բնույթը հակասեմիտական էր, մենք այդպիսի բան չենք հանդուրժի։ Եթե պարզվի, որ դրան մասնակից են աբոնեմենտներ ունեցողները կամ էլ ակումբի անդամները, և նրանք հետագայում իրենց այդպես պահեն ակումբը խիստ միջոցների կդիմի։ Այդ թվում և կարգելի նրանց հաճախել թիմի ելույթներին»,- հայտարարել է «Չելսիի» ներկայացուցիչը, որին մեջբերում է The Telegraph-ը։