Գարեթ Բեյլ. Իմ թերությունն իմ ծուլությունն է

Վալիացին պատմել է, թե ինչպես է ընդունում քննադատությունը, պատմել է նաև Զիդանի բնավորության և սեփական թերությունների մասին
«Ինչն է ինձ դուր գալիս Զիդանի մե՞ջ։ Նա իրոք սիրում է ֆուտբոլը։ Նա հենց այնպիսին է, ինչպիսին տեսնում եք տեսախցիկների առջև։ Նա ուզում է, որպեսզի մենք ստեղծագործենք և մեզ դրսևորենք հարձակողական գործողություններում, բայց պաշտպանությունում ողջ թիմը պետք է պաշտպանվի միասնական օրգանիզմի պես։ Նա ուզում է, որպեսզի պաշտպանությունում յուրաքանչյուր խաղացող օգնի ու ապահովագրի մյուսին։
Ես չեմ տխրում, երբ ինձ քննադատում են։ Դա ընդամենը կարծիք է։ Պետք է ինչ-որ կերպ թերթերը վաճառեն, ուստի պետք է ինչ-որ բան գրեն։ Ես վարժվել եմ, որ իմ մասին և վատն են գրում, և լավը։ Դա ինձ չի հուզում։
Իմ ամենամեծ թերությու՞նը։ Ես շատ ծույլ եմ»,- Բեյլին է մեջբերում AS-ը։