Կեյլոր Նավաս. Ռոնալդուի անսասան կամքն ու հավակնությունները անհրաժեշտ են «Ռեալին»

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ԱՊՕԷԼ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպման նախօրեին նշել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լավ մարզավիճակում է։ Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով պորտուգալացին մրցաշրջանի սկզբում ակումբային մակարդակում բաց է թողել բոլոր պաշտոնական խաղերը։
«Դատելով իմ տեսածից Ռոնալդուն շատ լավ մարզավիճակում է, նա օրինակ է բոլորիս համար։ Նա միշտ օգնում է մեզ, և մոլորակի լավագույն ֆուտբոլիստի հետ ելույթ ունենալը հսկայական մոտիվացիա է։ Նրա հաջողությունները ողջ թիմի հաջողություններն են։ Ռոնալդուն միշտ կենտրոնացած է, և մենք բոլորս ուզում ենք նմանվել նրան։ Նա պատրաստ է առաջիկա խաղին, նրա անսասան կամքն ու հավակնությունները կենսականորեն անհրաժեշտ են «Ռեալին»,- ասել է Նավասը։