Կոստան հուսով է, որ այս շաբաթ «Ատլետիկոն» և «Չելսին» կպայմանավորվեն


«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հուսով է, որ «Ատլետիկո» իր վերադարձի շուրջ պայմանավորվածությունը ձեռք կբերվի այս շաբաթվա վերջին։ Ինչպես հայտնի է՝ Լա լիգայից ակումբը դեռ ամռանը բանակցում էր իր նախկին խաղացողին հետ գնելու վերաբերյալ, բայց այդպես էլ չկարողացավ համաձայնեցնել Կոստայի արժեքը։ «Չելսին» հրաժարվեց զիջումների գնալ ըմբոստ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո 2 ակումբների միջև բանակցությունները չընդհատվեցին։ «Ատլետիկոն» շարունակում է երկխոսությունը և պատրաստվում է Դիեգոյի համար առաջարկել 40 մլն ֆունտ՝ հավելած 9 մլն ֆունտ բոնուսների տեսքով։
«Չելսին» կարող է նաև լրացուցիչ ստանալ 4 մլն ֆունտ, եթե թույլ տա Կոստային վաղաժամկետ հեռանալ Մադրիդ և մարզվել «Ատլետիկոյի» հետ։ Հակառակ դեպքում Դիեգոն ստիպված կլինի ֆիզիկական մարզավիճակը պահպանել Կապույտների պահեստային թիմի հետ։

Հավելենք, որ ակումբային մակարդակով Կոստան իր վերջին հանդիպումն անցկացրել է մայիսի վերջին, որը «Արսենալին» պարտված Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղն էր։ Այդ ժամանակվանից Դիեգոն լիարժեք չի մարզվել, քանի որ Բրազիլիայում էր և հրաժարվում էր վերադառնալ Լոնդոն։