Ալեքսանդր Գրիգորյան. «Համաձա՞յն եք ինձ հետ, որ մեզ հայերիս հետ ձանձրալի չէ»

  • «Ռյազանին» 1:0 հաշվով հաղթելուց հետո Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հայազգի մասնագետը նախապես հայտարարել է, որ հաշվետու հանդիպումից հետո կտա բոլոր հարցերի պատասխանները և, որ «Ռյազանի» հետ մրցավեճը գուցե վերջինը լինի ակումբի համար:- Վերջապես ի՞նչ է կատարվում թիմում։

    - Դուք համաձայն եք ինձ հետ, որ մեզ հայերիս հետ ձանձրալի չէ։

    Դե, բոլորից լավ։

    - Մեզ այնքան ձանձրալի չէր, որ խաղացողները մոտ 3-ական կիլոգրամ կորցրեցին։ Շաբաթից ավելի այդ խնջույքի մեջ էինք, իսկ մեզանից ամենաուրախն այնքան հարցազրույց տվեց, որը կհերիքի մնացած կյանքի համար, բայց ինձ բավարարեն ամենավերջինը, որտեղ նա՝ Վալերի Հովհաննիսյանը, տվեց բոլոր հարցերի պատասխանները։ Եթե նա դա չաներ, ես այսօր ձեզ հետ կխոսեի այլ թեմայի մասին, իսկ այսպես, ամեն ինչ պարզ է։ Ուրախացավ և բավական է։

    - Բայց դուք էիք նշել, որ այս խաղը վերջինը կլինի։

    - Պետք էր ինչ-որ կերպ ձեր ուշադրությունը գրավել, թե չէ Պրեմիեր լիգայից հետո ուշադրության պակաս էի զգում, իսկ այսպես դուք բոլորդ այստեղ եք, այսքան պարբերականներ։ Նույնիսկ ջերմություն եմ զգում հոգու խորքում