Օրվա անգլիական մամուլի լուրերն ու ասեկոսեները

“Լիվերպուլը” կբարելավի “РБ Լեյպցիգի” կիսապաշտպան Նաբի Կեյտայի վերաբերյալ առաջարկությունը։  (The Telegraph)

“Լիվերպուլը” և “Չելսին” պայքարում են դորտմունդյան “Բորուսիայի” հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի համար, ով գնահատված է 65 մլն ֆունտ։ (The Sun)

“Բորուսիան” խնդրում է Օբամեյանգին հստակեցնել իր ապագան մինչև Շվեյցարիա մարզական հավաքի մեկնելը։ (Evening Standard)

“Յուվենտուսը” կարող է պայքարել “Չելսիի” կիսապաշտպան Նեմանյա Մատիչի համար։ (The Sun)

“Տյանցզին Ցյուանցզյանը” փորձում է ձեռք բերել “Ռեալի” հարձակվող Ալվարո Մորատային, որը հետաքրքիր է “Չելսիին”։ Չինական ակումբն իսպանացուն տարեկան 26 մլն ֆունտի առաջարկություն է արել։ (Onda Cero)

“Մանչեսթեր Յունայթեդի” դարպասապահ Դավիդ Դե Խեան ուզում է տեղափոխվել “Ռեալ”, և խնդրել է իր գործակալ Ժորժե Մենդեշին իրականացնել գործարքը։ (Daily Express)

“Ռեալը” պատրաստ է Դե Խեայի համար առաջարկել 50 մլն ֆունտ։ (Daily Mirror)

“Յունայթեդի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ 100 մլն ֆունտ ունի ամառային տրանսֆերների համար։ (The Sun)

“Լա Գելեքսին” և “Լոս Անջելեսը” փորձում են խանգարել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձը “Յունայթեդ”։ (BBC)

“Տոտենհեմի” կիսապաշտպան Էրիկ Դայերը շատ է ուզում տեղափոխվել “Յունայթեդ”. (Manchester Evening News)

“Մանչեսթեր Սիթիի” դարպասապահ Ջո Հարթը կարող է հետաձգել տեղափոխությունը “Վեստ Հեմ”՝ “Չելսիի” և “Յունայթեդի” առաջին համարների անորոշ ապագայի պատճառով։ (Daily Star)

“Սիթին” Կայլ Ուոլքերին կդարձնի աշխարհի ամենաթանկ պաշտպանը՝ “Տոտենհեմին” վճարելով 54 մլն ֆունտ որպես փոխհատուցում։  (Daily Mirror)

“Նյուքասլի” գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը դարպասապահ Տիմ Կրուլուին դուռն է ցույց տվել։ (The Sun)

“Ռոման” 29 մլն ֆունտ է առաջարկել վինգեր Ռիյադ Մահրեզի համար, բայց “Լեսթերը” 50 մլն է ուզում։ (Daily Mail)

“Սուոնսիի” կիսապաշտպան Գուլֆի Սիգուրդսոնը կմերժի “Լեսթերին” հանուն “Էվերտոն” տեղափոխության։ (Leicester Mercury)