«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Բենջամեն Մենդիի համար 57 մլն եվրո վճարել

«Մոնակոն» հրաժարվեց 45 մլն եվրոյով «Մանչեսթեր Սիթիին» վաճառել պաշտպան Բենջամեն Մենդիին, բայց Քաղաքաբնակները պատրաստ են մոնակցուն առաջարկել այն գինը, որը վճարել են «Տոտենհեմին» Կայլ Ուոլքերի համար՝ 57 մլն եվրո։

«Սիթին» հույս ունի, որ «Մոնակոն» չի դիմանա առաջարկությանը, բացի դրանից Քաղաքաբնակներին լավատեսություն է ներշնչում այն փաստը, որ 22-ամյա պաշտպանը մոնակցիների հետ չի մեկնել Շվեյցարիա։