ՄՅՈՒ-ն «Ռեալից» առաջարկություն է սպասում Դե Խեայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» սպասում է, որ այս ամառ «Ռեալը» դեռ կփորձի ձեռք բերել դարպասապահ Դավիդ Դե Խեային։

Այս անգամ Կարմիր սատանաները կտրականապես հրաժարվեցին վաճառել իրենց առաջին համարին, Դավիդն ինքն էլ մեծ ցանկություն չի ցուցաբերում հայրենիք վերադառնալու։

Բայց «Ռեալը» դեռ շահագրգռված է համերկրացու ձեռքբերումով և այս ամառ առաջարկություն կանի,- պնդում է The Guardian-ը։

Իսպանական գրանդը կարող է առաջարկություն անել օգոստոսի 8-ին, երբ «Յունայթեդի» և «Ռեալի» միջև տեղի կունենա Եվրոպայի սուպերգավաթի խաղը։ Ակումբները իրար հետ կմրցեն նաև հուլիսի 23-ին՝ Ամերիկայում։

Սատանաների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամենևին չի ուզում կորցնել իսպանացի դարպասապահին և հավատում է, որ վերջինս չի դիմի տրանսֆերի խնդրանքով։