Կուման. Բարկլիի իրավիճակը դեռ մշուշոտ է

«Էվերտոնի» մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ կիսապաշտպան Ռոսս Բարկլիի իրավիճակը դեռ անորոշ է։ Այս շաբաթ Հիրիկները Բարկլիին չվերցրին Տանզանիա նախամրցաշրջանային հանդիպման, ինչն ընդունվեց որպես Անգլիայի հավաքականի խաղացողի շուտափույթ վաճառքի նշան, ով ոչ մի կերպ չի համաձայնվում նոր պայմանագիր կնքել։

Իրականում 23-ամյա Ռոսսի բացակայությունը կապված է աճուկի խնդիրների հետ, չնայած Կումանը խոստովանում է, որ իր սանի ապագայի հարցը անորոշ է։

«Այս պահին իրավիճակը պարզ չէ։ Նա առողջ չէ, և այդ պատճառով թիմի հետ չգնաց։ Տեսնենք, թե երբ կվերականգնվի և շարք կվերադառնա, բայց յուրաքանչյուրին է հայտնի նրա իրավիճակը»,- Կումանին է մեջբերում Liverpool Echo-ն։

football.london-ը հավելում է, որ «Տոտենհեմը» Բարկլիի գլխավոր հավակնորդն է, բայց խելամիտ չի համարում նրա համար ծախսել 30 մլն ֆունտ։