Բոնուչին արդեն «Միլանի» տրամադրության տակ է

Լեոնարդո Բոնուչին «Միլանի» գրասենյակում է, որտեղ շատ շուտով կճշտվեն «Յուվենտուս» նրա տեղափոխության վերջին մանրամասները։

Առայժմ գործարքի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, բայց «Միլանի» սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Լեոնարդոն այցելել է Casa Milan գրասենյակ։ Այս ամենին ներկա են գտնվել բազմաթիվ երկրպագուներ, ովքեր ողջունել են Ռոսոներիների ապագա նորեկին։ Բանակցություններն ընթացել են ողջ գիշեր։