Դել Բոսկե. «Ռեալին» իսպանացի խաղացողներ են պետք

Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ դել Բոսկեն մեկնաբանել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը և «Բետիսի» 20-ամյա խաղացող Դանիել Սեբալյոսի տրանսֆերը։

«Խամեսի տեղափոխությունն ակումբի գործն է, չեմ ուզում դրա մասին խոսել։ Հասկանալի է, որ մարզչի տրամադրության տակ պետք է շատ խաղացողներ լինեն։ Այլապես մրցակցությունը ավելի շատ վնաս կհասցնի, քան՝ կօգնի։

Դանի Սեբալյոսն անհրաժեշտ ամեն ինչ ունի, որպեսզի հանդես գա «Ռեալում»։ Սեբալյոսն ու Ասենսիոն շատ լավ խաղացողներ են, իսպանական ֆուտբոլի ապագան նրանց ձեռքում է։ «Ռեալի» պահանջները չեն փոխվել։ Ակումբին անհրաժեշտ է հաղթել բոլոր մրցաշարերում և ունենալ լավագույն իսպանացի խաղացողներ,- ասել է դել Բոսկեն։