Իբրահիմովիչը գուցե վերադառնա ՄՅՈՒ

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հոկտեմբերին դաշտ վերադառնալ, ընդ որում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։

35-ամյա շվեդը շարքից դուրս է եկել ապրիլին, հետո վիրահատվել է ԱՄՆ-ում։ Վտանգ կար, որ Զլատանը բաց կթողնի առաջիկա մրցաշրջանի մեծ մասը, կամ էլ ընդհանրապես կավարտի կարիերան։

Բայց The Sun-ին հայտնի է դարձել, որ Իբրահիմովիչի վերականգնումը շատ լավ է ընթանում։ Չնայած ավարտվող պայմանագրին, Զլատանի վերականգնումն ընթանում է Կարմիր սատանաների մարզաբազայում։

Հաղորդվում է, որ Իբրահիմովիչը տրամադրված է որքան հնարավոր է շուտ վերադառնալ շարք, և այս պահին հոկտեմբերն իրատեսական ժամկետ է, երբ Զլատանը կրկին կկարողանա դաշտ դուրս գալ։