Զիդանի որդուն վարձավճարով կտան

«Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստվում է իր որդուն՝ կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսին, մեկ տարով վարձավճարով ուղարկել «Ալավես»։

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» ղեկավարությունը գոհ է մնացել այն բանից, թե ինչպես են «Ալավեսում» վարձավճարով տրված երիտասարդ ֆուտբոլիստները հմտանում, մասնավորապես՝ «Ռեալին» պատկանող Մարկոս Լյորենտեն և «Ատլետիկոյի» պաշտպան Թեո Էռնանդեսը, ով մոտ ժամանակներս պետք է հայտնվի Բլանկոսի կազմում։ Ուստի հուսով են, որ բասկյան թիմում հայտնվելը օգտակար կլինի նաև Էնցոյի համար։

22-ամյա Էնցոն միայն մի խաղ է անցկացրել «Ռեալի» 1-ին թիմի կազմում։