Խուան Կուադրադո. Չեմ զղջում «Ֆիորենտինայից» «Չելսի» տեղափոխության համար

«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, որի իրավունքները պատկանում են «Չելսիին», նշել է, թե չի զղջում «Ֆիորենտինայից» «Չելսի» տեղափոխության համար:

«Յուվենտուս» տեղափոխվելու պահից ես երջանիկ եմ: «Չելսիում» չունեի կայուն խաղային պրակտիկա, ուստի օգտվեցի թիմը փոխելու հնարավորությունից: Թուրինում ես խաղում եմ, ինչն ինձ երջանկացնում է: Հուսով եմ՝ «Յուվենտուսը» կշարունակի պայքարել չեմպիոնության համար:

Երբեք չեմ զղջա «Ֆիորենտինայից» «Չելսի» տեղափոխության համար, քանի որ դա իմ կյանքի կարեւորագույն քայլն էր: Միշտ երազել եմ Եվրոպայի որեւէ գրանդ ակումբում հանդես գալ: Անցած ձմեռ շատ առաջարկություններ չունեի, ուստի «Չելսի» տեղափոխվելու մասին շատ չմտածեցի»: