Լուբամբո Մուսոնդա. Ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ խաղալու

«Գանձասար-Կապանի»՝ այսօր կայացած ասուլիսից հետո լրագրողների հետ զրուցեց թիմի նորեկ Լուբամբո Մուսոնդան:

 «Գանձասար-Կապանը» շատ լավ թիմ է: Ուրախ եմ լավ ընդունելության համար, բոլորի հետ շատ ջերմ հարաբերությունների ունեմ:

 Հայաստանի առաջնությունը շատ լավն է, ես այստեղ խաղալ փորձ ունեմ և ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ խաղալու:

«Ուլիսի» դեմ խաղերն ինձ համար առանձնակի կլինեն,  քանի որ հիանալի հիշողություններ ունեմ այդ թիմից: Յուրաքանչյուր հանդիպման հաղթանակի համար ենք պայքարելու, հույս ունեմ կհասնենք մեր բոլոր նպատակներին: «Գանձասար Կապանում» շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված:

«Շիրակի» դեմ խաղը շատ բարդ է լինելու, նրանք լավ թիմ ունեն, պատրաստվում ենք այդ խաղին»: