Ռոնալդուն «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ մարզաշապիկը նվիրեց արտասվող տղային

Կրիշտիանու Ռոնալդուն մտածելու շատ բաներ ուներ ՉԼ-ի քառորդ եզրափակչին «Ատլետիկոյի» հետ: Բայց դա նրան չխանգարեց գեղեցիկ արարք կատարել: Նախավարժանքի ժամանակ պորտուգալացին նկատեց լաց լինող տղայի, գնաց դեպի նա, փոխանցեց իր մարզաշապիկն ու մոտ վազեց, որպեսզի համոզվի, որ տղան ստացավ այն: