Գաել Անդոնյանը վաղը կդառնա Հայաստանի քաղաքացի եւ մարտի 21-ին կժամանի Հայաստան

Ինչպես տեղեկացանք Արմենիա ԹՎ-ի «ժամը» լրատվականի մարզական թողարկումից, ՄԱՐՍԵԼԻ 20-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը վաղը կդառնա Հայաստանի հանրապետության քաղաքացի եւ մարտի 21-ին կժամանի Երեւան՝ միանալով մեր հավաքականին:

Այդ մասին հայտնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ընթացքում, որը ԱՐՄԵՆԻԱՅԻ եթերում կլինի այսօր կեսգիշերին:

Հաղորդման ընթացքում Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է նաեւ այլ պոտենցիալ նորեկներին եւ հայկական ֆուտբոլի առաջիկա նորություններին: